Կարդում եմ լուրերը, թե բա` նոր ատոմակայանի կառուցման նպատակով ստեղծել են նոր ընկերություն, որին հատկացրել են տարեկան 200 միլիոն դրամ բյուջե։ Այսինքն` մոտ կես միլիոն դոլար։
Ես շատ բան չեմ հասկանում, բայց ինչքան գիտեմ` ատոմակայանի գինը միլիարդ դոլարներից է սկսվում։
Տարեկան կես միլիոն դոլարը 10 տարում կանի 5 միլիոն դոլար։ Մի բարձրահարկ շենքի գումար, ասենք՝ մի քիչ լավ սարքած։
5 միլիոնով ատոմակայան չեն սարքում։
Փաստորեն, սրանք նախօրոք գիտեն, որ չեն սարքելու, բայց ձեռի հետ կես միլիոնով քերում են բյուջեից, անունն էլ դնում՝ ատոմակայանի համար։
Միհրան Միրզոյան